2018 թվականի ապրիլից այստեղ շատ բան է փոխվել․ ԱՄՆ դեսպան (տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ նոր դեսպան Լին Թրեյսին ներկայացնում է այն ոլորտները, որտեղ փորձելու է առաջխաղացնել հայ-ամերիկյան համագործակցությունը։
«2014 թվականի ապրիլից շատ բան է փոխվել այստեղ։ Մեր երկու երկրներին միավորում են ընդհանուր ժողովրդավարական արժեքները», – ասվում է նրա անունից։
Տեսանյութում թվարկվում են որոշ ոլորտներ, որտեղ դեսպանը պատկերացնում է իր գործունեությունը․
Ժողովրդավարական բարեփոխումներ,
Գյուղատնտեսության զարգացում,
Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
Անվտանգություն (Կանզասի Ազգայի գվարդիայի հետ համագործակցություն, խաղաղապահություն),
Մշակույթ։
«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եմ։ Շատ ուրախ եմ լինել Հայաստանում», – վերջում հայերենով ներկայանում է դեսպանը։