Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երկուշաբթի երեկոյան վերջանականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է Press Association-ը։
Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները երկուշաբթի օրը պատասխաատու կերպով են մոտեցել գործարքին և հստակ դիրքորոշում արտահայտել, որ առանց գործարքի Brexit-ը ծանր վնաս կհասցնի աշխատատեղերին, արտադրությանը և անվտանգությանը։
Ավելի վաղ օրինագծին հավանություն էր տվել Լորդերի պալատը։ Օրինագիծը պարտավորեցնում է կառավարությանը ժամկետների հետաձգում խնդրել ԵՄ-ից՝ խուսափելու համար կառույցից առանց համաձայնագրի դուրս գալուց։
Փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար այժմ անհրաժեշտ է թագուհու ստորագրությունը։