Եվրահանձնաժողովում ասել են, թե ինչ մասնագիտություն կվերանա ավտոմատացման պատճառով
Թվային տեխնոլոգիաների ներդրումը տնտեսությունում փոխում է աշխատաշուկան՝ դուրս
մղելով այն մասնագիտությունները, որոնք պահանջում են ամենօրյա խնդիրների
կատարում, կպահանջվի, որպեսզի նոր պայմաններին հարմարվի ինչպես
սոցապահովագրության համակարգը, այնպես էլ աշխատողների բանիմացության
գնահատման մեթոդները։ Բոլորի համար շուտով մշտական ուսուցումը կդառնա նորմ,
տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի
փորձագետների պատրաստած զեկույցին։
«Ինչ վերաբերում է աշխատուժի պահանջարկին, ապա աշխատանքի որոշ տեսակներ
հիմնականում կապված են ամենօրյա խնդիրների կատարման հետ, որոնք կարող են
լուծվել թվային տեխնոլոգիաների օգնությամբ։ Հետեւաբար, այդ աշխատատեղերն
աստիճանաբար կդադարեն գոյություն ունենալ ավտոմատացման պատճառով։ Այդպիսի
աշխատանքների օրինակ են ավտոմեքենաների հավաքման գծերի օպերատորները կամ
օֆիսային քլերկները»,- ասվում է «ԵՄ աշխատաշուկայի վրա թվային վերափոխման
ազդեցությունը» զեկույցում։