Լոնդոնում վարորդների համար ամենօրյա հարկ են սահմանել օդի աղտոտվածության համար
Կենտրոնական Լոնդոնում քաղաքային իշխանությունները շրջակա միջավայրի
աղտոտման համար մեքենաների վարորդների համար սահամանել են ամենօրյա հարկ:
Ապրիլի 8-ին ուժի մեջ է մտել մեքենաների համար 16.3 դոլար աղտոտման
ամենաօրյա հարկը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի
քաղաքապետ Սադիկ Խանը, որն այս գաղափարի նախաձեռնողն է դարձել, քանի որ
ժամանակին նա նույնպես տուժել է շրջակա միջավայրի աղտոտվածությունից: Այս
մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Որպես վերջին մի քանի տարիների ընթացքում ասթմա ձեռք բերած անձ, ես իմ
սեփական փորձից գիտեմ, որ Լոնդոնի թունավոր օդը վնասում է մարդկանց
առողջությանը»,- ասել է Խանը և ներկայացրել օդի աղտոտվածության մակարդակի
վերջին հետազոտությունները:
Հետազոտության զեկույցում ներկայացվել է, որ Լոնդոնում օդի
աղտոտվածության պատճառով ամեն տարի ասթմայով ու թոքերի անբավարարությամբ
հոսպիտալացվում է մոտ 1000 մարդ:
«Այս զեկույցը խիստ զգուշացում է, որ աղտոտված միջավայրն առաջին հերթին
վնասում է հենց լոնդոնցիների առողջությանը: Ես իմ ուժերի ներածին չափով
անում եմ ամեն ինչ, որ պաշտպանեմ մեր երեխաներին, ծերերին և այն մարդկանց,
ում առողջությունը քայքայվել է աղտոտված օդից»,- ասել է քաղաքապետը: