Էրդողանը ցանկանում է ջնջել քվեարկությամբ իրենց հեռացնելու հույսը. Կարո Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քնադատել է ընտրությունների արդյունքների հետ կապված Էրդողանի հայտարարությունը։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Իշխող կուսակցությունը Մուշի
Մանազկերտում հաղթում է 3 ձայնով, Էրդողանը դա հաղթական է համարում, սակայն
Ստամբուլում պարտվում է 15000 ձայնով, դա պարտություն չի համարում։
Ցանկանում են ջնջել հույսը, թե քվեարկությամբ հնարավոր կլինի իրենց
հեռացնել»։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե
Ստամբուլում ընդդիմության թեկնածուն հաղթել է 15000 ձայն տարբերությամբ,
որը հնարավոր չի հաղթանակ համարել։