Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Ռենդոլֆ Ալեսին՝ հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշում է CNN-ը, այդ ազատումը անմիջապես հետեւել է երկրի ներքին անվտանգության նախարար Քիրստեն Նելսոնի ազատմանը։
Ալեսի ազատման անմիջական հրամանը տրվել է վարչական-բյուջետային վարչության գործող տնօրեն Միկ Մալվեյնիին։
Associated Press-ը հայտնում է, որ ավելի ուշ Սպիտակ տանը հաստատել են
այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Գաղտնի ծառայության ղեկավարի
պաշտոնը կզբաղեցնի հաստատության աշխատակից Ջեյմս Մյուրեյը։