Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Մասսաչուսեթսում զանգվածային երթ կանցկացվի
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Մասսաչուսեթս
նահանգի Լոուել քաղաքում երթ կանցկացվի: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն:
Հայ և ամերիկացի վետերանների պատվո պահակախմբի ղեկավարությամբ ապրիլի
20-ին տեղի կունենա Հայաստանի և ԱՄՆ դրոշների բարձրացման արարողություն,
որից հետո զանգվածային երթ կսկսվի Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ:
Հաղորդվում է նաև, որ միջոցառման ժամանակ ելույթով հանդես կգա Լոուելի
քաղաքապետ Ուիլյամ Սամարասը: Նախատեսվում են նաև Մասսաչուսեթսի օրենսդիր
ժողովի անդամների ելույթներ:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Լոս Անջելեսում ապրիլի 24-ին բազմահազարանոց երթ կիրականացվի։