Ս-400-ների գնումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է․ Էրդողան
Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը Անկարայի ինքնիշխան իրավունքն է՝ ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտնում է RT-ը։
«Դա մեր ինքնիշխան իրավունքն է, դա մեր որոշումն է։ Ոչ ոք չի կարող պահանջել մեզնից հրաժարվել դրանից»,- ասել է թուրք առաջնորդը։
Նրա խոսքերով, համալիրների մատակարարման հարցը փակված է, եւ կողմերը կշարունակեն առաջ շարժվել։
Ավելի վաղ Պուտինը պատմել էր, որ Էրդողանի հետ քննարկել է
ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ս-400-ների եւ այլ
նախագծերի մասին պայմանագրերի իրականացումը։