Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ամերիկյան զինուժը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ զինուժը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին:
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված նամակում Զարիֆն առաջարկել է ահաբեկիչների ցանկում ներառել ԱՄՆ գլխավոր հրամանատարությանը: Վերջինս պատասխանատու է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավային Ասիայի 20 երկրներում ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար:
Ավելի վաղ հայտնի էր, որ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: