ԵԱ․ Դավիթ Սաֆարյանն ու Վազգեն Թևանյանը պարտվեցին ադրբեջանցի մրցակիցներին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային կարգում հանդես եկող մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում մրցեց ադրբեջանցի Հաջի Ալիեւի հետ եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։
70 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակիչում 2։12 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Աղահուսեյն Մուստաֆաեւին։
79 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը որակավորման փուլում 1։10 հաշվով պարտվել էր Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովին։
57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Վաղինակ Մաթևոսյանը 1/8 եզրափակիչում կմրցի 2017թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Անդրեյ Դուկովի հետ։
Հայաստանը կներկայացնեն նաեւ Արսեն Հարությունյանը (61 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։