Ավետ Բարսեղյանը Ձմեռ պապիկից հարսնացու է ակնկալում
Operativ.am-ի հետ զրույցում հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը պատմում է գալիք տարվա իր ակնկալիքների մասին:
Ինչպե՞ս եք անցկացնելու գալիք Ամանորը:
Դեռ չեմ որոոշել, թե որտեղ եմ Նշելու Ամանորը, հնարավոր է երկրից դուրս գնամ, հնարավոր է ընտանիքիս անդամների հետ նշեմ մեր տանը: Շատ սիրումմ եմ այն Ամանորները, որոնք ընտանիքիս հետ եմ նշում:
Ձեր ամենասիրելի ամանորյա ոտեստը:
Ընդհանրապես ես միշտ ուտում եմ տոնական սեղանը պատրաստելու ժամանակ, շատ հետաքրքիր է սեղանը պատրաստելու ընթացքում ինչ-որ բան «փախցնելը», իսկ երբ հնչում են Նոր տարին ազդարարող զանգերը,ես արդեն բավականին կշտացած եմ լինում:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
Իհարկե:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից:
Ուզում եմ գալիք տարվա մեջ ինձ համար անձնական հաջողություններ լինեն, մասնավորապես հարսացու գտնեմ, ուզում եմ, որ սկսվի իմ ամենասիրելի և հայկական հեռուստատեսության մեջ շատ պիտանի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդումը, իսկ որպես հայ՝ ուզում եմ խաղախ երկրում ապրել:
Կա՞ ինչ որ մեկը, ում զանգին առավելապես սպասելու եք ամանորյա գիշերը:
Եթե երկրից դուրս լինեմ, բնականաբար ընտանքիս անդամների զանգին կսպասեմ և իմ սրտին հարազատ ցանկացած մարդու զանգը խայտառակ սպասելի է ինձ համար, իսկ կոնկրետ ինչ որ մեկը չկա:
Սովորաբար ու՞մ տուն եք առաջինն այցելում:
Միշտ քեռուս տուն եմ առաջինն այցելում և նոր միայն իմ ընկերական շրջապատիս:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան