Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Պորոշենկոյին (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր Facebook-ի էջում հրապարակել է տեսաուղերձ՝ հասցեագրված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի։ Նա խնդրել է վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը։
Նա հայտարարել է, որ Պորոշենկոն իրեն ապօրինաբար է զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից և սպառնացել է նախագահին եվրոպական դատարանով։
Սաակաշվիլին ասել է, որ մտածելու համար 24 ժամ չի տա՝ նշելով, որ նախագահը բավականին ժամանակ ունի մինչև ընտրական երկրորդ փուլը, որը ծրագրված է ապրիլի 21-ին։