ԱՄՆ-ում տղամարդուն ակվարիումային ձկնիկի հանդեպ դաժան վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել
Մի ընտանիք իր հովանավորության տակ է վերցրել լքված տանը անմխիթար պայմաններում թողնված ակվարիումային ձկնիկին՝ գրում է Science Alert-ը։
Ինչպես հայտնել են ամերիկյան Հյուսիսայնի Կարոլինա նահանգի իշխանությունները, ձուկը գտնվել է Ուիլմինգտոն քաղաքում, դատարկ տանը։
Նշվում է, որ քաղցի պատճառով ձկնիկը հիվանդ է եղել։
Նրա նախկին տիրոջը՝ Մայքլ Ռեյ Հինսոնին կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել։
Կալանավորված Հինսոնին ազատ են արձակել 4000 դոլար գրավի դիմաց, եւ շուտով տղամարդը դատարանի առջեւ կկանգնի։
Դեռեւս պարզ չէ՝ Հինսոնին կպաշտպանի՞ արդյոք փաստաբանը։
Երկրի իշխանությունները նշել են, որ սա նահանգում առաջին դեպքն է, երբ
մեղադրում են հենց ակվարիումային ձկնիկի հանդեպ դաժան վերաբերմունքի համար։