Ռուսները սկսել են Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերել
Ռուսաստանի քաղաքացիները 2018 թվականի ընթացքում մոտ երկու անգամ ավելի շատ
են սկսել Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերել, քան 2017-ին։ Այս մասին
հայտնում է РБК-ն, վկայակոչելով Թուրքիայի Վիճակագրական պետական ինստիտուտի
հրապարակած տվյալները։ Ըստ այդմ, 2018 թվականին ռուսաստանցիները
Թուրքիայում կնքել են 2,3 հազար անշարժ գույքի գործարք, այդպիսով
զբաղեցնելով չորրորդ տեղը թուրքական անշարժ գույքի շուկայում
օտարերկրացիների ակտիվության ցուցնիշով։ Առաջին եռյակում Իրանն է, Իրաքը եւ
Սաուդյան Արաբիան։ 2019 թվականի հունվար փետրվար ամիսներին թուրքական
անշարժ գույքի հանդեպ ռուսաստանցիների հետաքրքրությունը պահպանվել է։
Կնքվել է ընթացիկ տարվա երկու ամիսներին, ընդհանուր առմամբ 432 գործարք։