Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարը Վլադիմիր Զելենսկին է, որն ստացել է ընտրողների ձայների 30.24 տոկոսը, իսկ երկրի գործող նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 15.95 տոկոսը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը:
Երրորդ տեղն զբաղեցրել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն՝ հավաքելով ձայների 13.4 տոկոսը, նրան հաջորդում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Բոյկոն՝ 11.67 տոկոս ձայնով:
Մարտի 31-ին կայացած քվեարկության պաշտոնական արդյունքները հրապարակելով՝ ԿԸՀ-ն հաստատել է, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոսի շեմը:
Հիշեցնենք, որ Զելենսկին ընդունել է Պորոշենկոյի՝ դեբատներ անցկացնելու մարտահրավերը՝ պահանջելով, որ դեբատներն անցնակցվեն «Օլիմպիյսկի» մարզադաշտում:
Զելենսկու շտաբից հայտնել են, որ դրանք կկայանան ապրիլի 19-ին: