ԱՄՆ-ն ժամանակավորապես դուրս է բերել զորակազմը Լիբիայից
ԱՄՆ ԶՈւ աֆրիկյան հրամանատարությունը հայտարարել է Լիբիայից իր զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին՝ երկրում իրավիճակի սրացման պատճառով։ Ամերիկյան զորակազմի տարհանման գործընթացը հայտնվել է կադրերում։
Հրամանատարության ղեկավար Թոմաս Ուալդհաուզերի խոսքով՝ իրավիճակը Լիբիայում գալով ավելի բարդ ու անկանխատեսելի է դառնում։ Հայտնի չէ, թե որտեղ է տեղակայվել ամերիկյան զորակազմը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կառավարամետ ուժերի և գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի միջև տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 21 մարդ։ Հինգշաբթի Հաֆթարը հրամայել էր իր ուժերին հարձակվել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար։