Մարդն ունի այնպիսի մի բան, ինչը չի ենթարկվում մեծամասնությանը. դա նրա խիղճն է
Մշտապես ես ասում եմ. «Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ», երբ ամենևին էլ հաճելի չէ: Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան ասել: Սա է ամբողջ դժբախտությունը. անհնար է գտնել խաղաղ, հանգիստ մի վայր: Չկա այդպիտի տեղ աշխարհում: Երբեմն մտածում ես' իսկ գուցե կա՞, բայց մինչ դու այնտեղ կհասնես, ինչ-որ մեկը ծածուկ կհայտնվի այնտեղ ու մի անպատկառություն կգրի հենց քո քթի տակ…
Վրա կհասնի օրը, երբ դու ստիպված կլինես որոշել, թե ուր ես գնալու: Եվ անմիջապես պետք է գնալ այնտեղ, որտեղ որոշել ես: Անհապաղ: Դու իրավունք չունես ոչ մի րոպե վատնել: Դա քեզ արգելված է:
Մարդն ունի այնպիսի մի բան, ինչը չի ենթարկվում մեծամասնությանը: Դա նրա խիղճն է: Եվ մարդը չպիտի ստանձնի այն, ինչ վերապահված է Աստծուն:
Ի՞նչ է ասում մի պատը մյուսին.
- Հանդիպենք անկյունում:
ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ