Brexit-ը կարող է չկայանալ․ Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ը կարող է չկայանալ, եթե խորհրդարանին և կառավարությանը չհաջողվի համաձայնեցնել համապատասխան պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավարը։Նրա խոսքով՝ որքան երկար է ձգվում Բրյուսելի հետ գործարքի հաստատման գործընթացը, այնքան մեծանում է հնարավորությունը, որ Մեծ Բրիտանիան երբեք դուրս չի գա ԵՄ-ից։
Մեյը նշել է, որ Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ իր համաձայնեցրած պայմանագիրը երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, և չկան որևէ նշաններ առ այն, որ այն կարող է մոտ ապագայում ընդունվել։
«Քանի որ խորհրդարանը հստակ հասկացնել է տվել, որ կկանգնեցնի առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը, այժմ մենք լուրջ ընտրության առաջ ենք կանգնած՝ լքել ԵՄ-ն համաձայնագրով կամ ընդհանրապես դուրս չգալ»,-հայտարարել է նա։