ԱՄՆ-ը կերկարաձգի Իրանից նավթի գնման ժամկետը Լիբիայի պատճառով. WSJ
Լիբիայում կոնֆլիկտի էսկալացիան մեծացնում է հավանականությունը, որ ԱՄՆ-ը կհետաձգեն իրանյան նավթի մի շարք գնորդների համար տարկետումը, գրում է Կոմմերսանտ-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին:
Ինչպես նշում է պարբերականը, նավթարդյունաբերության վերականգնումը տեւական դադարից հետո կրկին վտանգված է: «Լիբիայում ահագնացող հակամարտությունը ոչնչացնում է Վաշինգտոնի ծրագրերը Վենեսուելայից եւ Իրանից նավթի մատակարարումը զրոյի հասցնելու մասին»,-նշում է թերթը:
Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին Խալիֆա Խաֆթարը հրամայել էր իր զորքին շարժվել դեպի Տրիպոլի: Ապրիլի 5-ի երեկոյան գրավված էր քաղաքին կից օդանավակայանը: Միջազգային հանրությունը փորձում է թույլ չտալ էսկալացիան. G7-ի երկրներն ու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կոչ են արել հակամարտող կողմերին դադարել բախումները:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը համեմատել էր Լիբիան, Իրանն ու Վենեսուելան «սեւ կարապների հետ», որոնք կարող են մեծապես փոխել իրավիճակը նավթի շուկայում: Ընդհանուր առմամբ, համաշխարհային նավթի շուկան նա բնորոշել էր որպես «անբավարար կայուն»: