ԱՄՆ 20 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ
ԱՄՆ երկու տասնյակ նահանգ դատական հայց է ներկայացրել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մտադրության համար: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի պաշտոնական կայքում:
Կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են երկրի բյուջեից 1.6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար:
Նահանգների ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ գումարները թմրանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ու պաշտպանական օբյեկտների կառուցման համար են նախատեսված: Նրանք նաև հայտարարել են, որ բացի ֆինանսական բժվարություններից, պատը կարող է նաև բնապահպանական մեծ խնդիրների պատճառ դառնալ: