ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ ճնշում գործադրելով նախագահ Մադուրոյի վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Փոխնախագահը ընդգծել է, որ պատժամիջոցները սահմանվում են վենեսուելական նավթային ընկերության 34 նավերի նկատմամբ, որոնք անցած ամիս նավթ էին տեղափոխել Կուբա:
Փենսը նաև նշել է, որ Վենեսուելայի նախագահը պետք է պատասխան տա Վենեսուելայի ժողովրդին ցավ պատճառելու համար: Վենեսուելայի իշխանություններն էլ հայտարարել են, որ ԱՄՆ-ի այս քայլը անընդունելի է: Նրանք այն որակել են որպես հանցագործությունը և ասել, որ կպատասխանեն դրանց իրավական ճանապարհով: