Պուտինին դուր է եկել Լուկաշենկոյի նվիրած կարտոֆիլը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինին դուր է եկել կարտոֆիլը, որը Ամանորին նրան է նվիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեկտեմբերի վերջին Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս1» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Լուկաշենկոն նախագահական բանջարանոցից Պուտինին ամանորյա տոների կապակցությամբ կարտոֆիլ է նվիրել:
Էյսմոնտը նշել է նաև, որ խոսքը 5 տեսակ կարտոֆիլի մասին է՝ նախատեսված տապակելու, խաշելու, պյուրեի, ջեռոցում եփելու և բլիթներ պատրաստելու համար։