Մահացել է Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրեն Նիկոլայ Կովալյովը
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրեն Նիկոլայ Կովալյովը (ընտրվել էր Օրլովսկու մարզում) մահացել է 70 տարեկան հասակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով խորհրդարանի ներքին պալատի աղբյուրին:
«Նիկոլայ Դմիտրիեւիչ Կովալյովը մահացել է երկարատեւ հիվանդության
հետեւանքով: Սգում ենք նրա հարազատների հետ միասին»,-ասել է գործակալության
զրուցակիցը:
Կովալյովի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է Պետդումայի
փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը:
«Մահացել է Նիկոլայ Դմիտրիեւիչ Կովալյովը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր
էջում:
Քաղաքական գործիչը հիշեցրել էր, որ առաջին անգամ Կովալյովն ընտրվել էր
Պետդումայում 1999 թվականին: « Զինված ուժերի գեներալը ԱԴԾ-ի տնօրենն էր
բարդ ժամանակաշրջանում: Սակայն, նախեւառաջ, նա իսկական մարտիկ էր եւ
բարեսիրտ մարդ»,-ընդգծել է նա:
«Բազում բարի հիշողություններ են կապված նրա հետ: Անհավատալի է, որ նա
այլեւս մեզ հետ չէ: Թող հիշատակը պայծառ լինի»,-հավելել է Նեւերովը՝
ցավակցություն հայտնելով Կովալյովի հարազատներին եւ մտերիմներին: