Թրամփը Չինաստանին ու Ռուսաստանին խորհուրդ է տվել կրճատել պաշտպանության ոլորտի ծախսերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանն ու
Ռուսաստանը կարող են կրճատել պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերի
ծավալները՝ դրանցից ստացված գումարներն օգտագործելով երկարատև խաղաղության
բերող մեկ այլ ոլորտում:
Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է
Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լյու Հեն՝ հայտարարելով, որ համաձայն է
Թրամփի արտահայտած այս մտքի հետ:
«Երեք երկրները կարող են միավորվել ու դադարեցնել այդ անիմաստ ծախսերը, օգտագործել դրանք երկարատև խաղաղություն հաստատելու ավելի արդյունավետ միջոցների համար»,- ասել է Թրամփը:
Դեռևս անցած՝ 2018 թվականի ամռանից ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տնտեսական
պատերազմ էր մեկնարկել: Դրանով պայմանավորված՝ այդ երկրները միմյանց
նկատմամբ ներկրվող ապրանքների մաքսատուրքերի փոխադարձ բարձրացում էին
իրականացնում: