Թուրքիայի ընտրությունները ժողովրդավարության դաս են աշխարհի համար. Էրդողան
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության բարձր հայտը ժողովրդավարության մեծ դաս է համարվում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ՏԻՄ ընտրություններն ավարտվել են: Օրակարգում միայն ԿԸՀ-ում բողոքների քննության իրավական հարցն է: Մարտի 31-ի ընտրությունների հետ կապված վերջնական որոշումը կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և հարցը փակված կհամարվի: «Ժողովրդի միություն»-ը (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնակցությամբ դաշինք) ստացել է 53․3 տոկոս ձայն, այն հաղթանակ է տարել Ստամբուլի 39 ընտրատեղամասերից 25-ում:
Ընտրություններին մասնակցության հայտը հասել է 83%-ի: Սա ժողովրդավարության դաս է ողջ աշխարհի համար, իսկ Արևմուտքի՝ մեր ներքին գործերին խառնվելու փորձերն անընդունելի են»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոչ է արել չեղարկել Ստամբուլի քաղաքային ընտրությունների արդյունքները, որում իշխող կուսակցությունը ձայների փոքր առավելությամբ պարտվել էր ընդդիմությանը: