«Տարածքները վերադարձնելուց հետո» Ալիևը մտադիր է «վերակառուցել այդ քաղաքները»
Ադրբեջանը հակված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն ստիպված է ռազմական հզորությունն ավելացնել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք փորձում ենք հակամարտությունը կարգավորել քաղաքական-դիվանագիտական և խաղաղ ճանապարհով: Բայց դրա կողքին մենք ավելացնում ենք մեր ռազմական հզորությունը: Այս ուղղությամբ այսուհետ ևս բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն»,- հայտարարել է նա:
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը այդ ուղղությամբ անում է հարկ եղած աշխատանքները:
«Ռազմական և տնտեսական պոտենցիալը, բնական է, ամրացնում է մեր երկիրը: Մենք հետագայում ևս կշարունակենք մեր հետևողական քաղաքականությունն այս ուղղությամբ»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ 2016թ. ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանն ի զորու է իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով»: Նա ընդգծել է, որ իրենց հիմնական նպատակը հակամարտության կարգավորումն է:
Ադրբեջանի ղեկավարը նաև հայտնել է, որ «իր տարածքները վերադարձնելուց հետո մտադիր է վերակառուցել այդ քաղաքները, նոր կյանք տալ դրանց»: