ՌԴ-ում հայ խիտ բնակչության վայրերի դպրոցներում հայերենը կարող է դառնալ պարտադիր առարկա
Մոսկվայում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ռուսական կողմի հետ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում հայ աշակերտների համար հայերենը որպես մայրենի եւ պարտադիր առարկա դասավանդելու խնդիրների վերացման հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ լուսավորության նախարարությունը, ՌԴ կրթության կառավարման շահագրգիռ մարմինները եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կաջակցեն հայ խիտ բնակչության վայրերում գտնվող ՌԴ հանրակրթական կազմակերպություններում հայերենի դասավանդման զարգացմանը, որպես մայրենի լեզու եւ պարտադիր ուսումնական առարկա։
Ռուսական կողմը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր: