«Նոր միտում է նկատվում հակափաշինյանական շրջանակների մարտավարությունում». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Նոր միտում է նկատվում հակափաշինյանական շրջանակների մարտավարությունում` իշխանության ներսում որոշ մարդկանց որպես վարչապետի մրցակից ներկայացնելը: Անկախ նրանից, որքանով է նման մրցակցության առկայությունը համապատասխանում իրականությանը, մի շարք այլ քայքայիչ գործողությունների հետ մեկտեղ կարող է լրջորեն խանգարել երկրի արդյունավետ կառավարման համակարգի կայացմանը, եթե «հակաթույն» չմշակվի դրա դեմ...»։