Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբի 100 անդամներ, որոնցից 25-ը վրացիներ են
Իսպանիայի և Վրաստանի ոստիկանության համագործակցության արդյունքում Իսպանիայի Բարսելոն քաղաքի 250 իրավապահ մարմինների աշխատակիցների մասնակցությամբ «Մարիլին-Թակ» պայմանական անունը կրող լայնամասշտաբ հատուկ գործողություն է իրականացվել, որին մասնակցել են նաև վրացի իրավապահներ:
Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի տարբեր երկրների ավելի քան 100 անդամ, այդ թվում՝ Վրաստանի 25 քաղաքացի:Ներգաղթի կանոնների վարչական ընթացակարգի խախտման մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի ևս 41 քաղաքացիների:
Դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկել էին հանցավոր խմբի անդամների բնակարանները և որպես նյութական ապացույց առգրավել էին մեծ քանակությամբ գողացած իրեր, ինչպես նաև մեծ գումարներ: