Ուկրաինացին փորձել է պայթեցնել մեքենան, բայց ինքն է պայթել
Կիևում մեքենայի պայթեցման կադրերը հայտնվել են համացանցում: Երկրի գլխավոր դատախազությունում տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն:
Անհայտ անձը մոտեցել է մեքենային և փորձել է պայթուցիկ տեղադրել, սակայն սարքը պայթել է ժամանակից շուտ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, մահացել է: Ըստ նախնական տվյալների՝ պայթեցված մեքենան պատկանում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների բարձրաստիճան մի աշխատակցի: