Պորոշենկոն «սև փիարի հանճարին» է վարձել. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն վարձել է սև փիարի ամենահայտնի դեմքերից մեկին՝ Մոշե Քլյուգհաֆթին: Ըստ Սաակաշվիլիի՝ հենց նրա միջոցով Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլում նպատակ ունի հաղթել Վլադիմիր Զելենսկուն:
«Նա գործում է շատ կեղտոտ և շատ դաժան է: Նրա ամբողջ ստրատեգիան հակառակորդին սևացնելն է: Ինքը` Մոշեն, Իսրայելի քաղաքացի է, սակայն նրա ծառայություններից ավելի շատ օգտվում են երկրի սահմաններից դուրս: Նրա ծառայություններին է, օրինակ, դիմել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Մոշեն հիմա փորձելու է ապացուցել, որ Զելենսկին խամաճիկ է»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև հայտնել է, որ Մոշեն արդեն Կիևում է և առանձնապես չի ձգտում թաքցնել այդ փաստ