ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունն Ուկրաինային և Վրաստանին
Հյուսիսատլանտյան դաշինքը համաձայնեցրել է Սև ծովում տիրող իրավիճակի մասին իր տեղեկացվածության բարձրացման միջոցները, ինչպես նաև Ուկրաինային և Վրաստանին աջակցելու միջոցառումները:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա մեկնաբանել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդակցության ընթացքը:
«Մենք համաձայնեցրել ենք միջոցառումների փաթեթը, որը կոչված է բարելավելու մեր իրավիճակային տեղեկացվածությունը, ինչպես նաև ընդլայնելու մեր աջակցությունը ինչպես Վրաստանին, այնպես էլ Ուկրաինային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմածովային ուժերի վերապատրաստումը, այցելությունները նավահանգիստներ և զորավարժությունները, տեղեկության փոխանակումը», - ասել է Ստոլտենբերգը: