Ինչպե՞ս կվարվի Օրբելյանը, եթե տնօրենի պաշտոնից հրաժարվելու պահանջ դրվի
«Ես Կոնստանտին Օրբելյանն եմ` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական գեղկավարը», – այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Օրբելյանը:
«Հիմա ինչ-որ մի անհասկանալի, անտրամաբանական բան է կատարվել, Նազելի Ղարիբյանը որոշել է, որ ես նշանակված չեմ, բայց դա իմ խնդիրը չէ, նախարարությունն է նշանակել ինձ, ես պայմանագիր ունեմ, եթե կա խնդիր, նրան ասել եմ, որ կառավարությանը դատի տվեք: Ես անձամբ չեմ կարող գնալ, ինչպե՞ս դա պետք է բացատրեմ կոլեկտիվին, նրան ասել եմ՝ կամ ես մնում եմ, կամ դուք հեռացնում եք ինձ, նա արել է վերջինը», – ասել է Օրբելյանը:
Օրբելյանն ասել է, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Օրբելյանը կշարունակի աշխատել որպես գեղարվեստական ղեղավար, եթե պահանջ դրվի հրաժարվել տնօրենի պաշտոնից, Օրբելյանն ասել է, որ սկզբունքային որևէ բան չկա, իրադարձությունների ընթացը ցույց կտա.
«Ես գտնում եմ, որ թատրոնը պետք է ղեկավարի գեղարվեստական ղեկավարը, դիրեկտորն ուղղակի թղթեր է ստորագրում և այլն»,-ասել է Օրբելյանը: