Հայաստանում ռուս ազգայնական եմ, Ռուսաստանում՝ հայ ու լեհ ազգայնական. Միխայիլ Պյոտրովսկի
Ռուսաստանի թանգարանների միության նախագահ և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ
Պյոտրովսկին պատմել է իր ծագման մասին ու հայտնել, թե որ ազգին է իրեն
վերագրում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
«Իմ արյունների հետ ամեն ինչ կարգին է. lեհական, ռուսական
ու հայկական արյուններ: Երեք ազգ, երեք կրոն, մեր նախնիները կաթոլիկներ են
եղել, մեր գերբը լեհական է: Երբ ես Հայաստանում եմ՝ ինձ ռուս ազգայնական են
անվանում, երբ ես Ռուսաստանում են՝ անմիջապես դառնում են հայ կամ լեհ
ազգայնական»,- ասել է նա:
Նա նաև ասել է, որ իր չորրորդ կեսը համարում է իսլամը, քանի որ մասնագիտությամբ իսլամագետ ու արաբագետ է: