ԱՄՆ փոխնախագահը կրկին Անկարային Ս-400-ներից հրաժարվելու կոչ է արել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կրկին Անկարային ռուսական Ս-400-ների գնումից հրաժարվելու կոչ է արել՝ հայտնում է Reuters-ը։
«Թուրքիան պետք է ընտրություն կատարի։ Նա ուզում է պատմության մեջ
ամենահաջողակ ռազմական դաշինքի կարեւոր գործընկե՞ր մնա, թե՞ վտանգի այդ
գործընկերության անվտանգությունը՝ ընդունելով նման անխոհեմ որոշումներ,
որոնք պառակտում են մեր դաշինքը»,- Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ
ասել է Փենսը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ
Թուրքիան Միացյալ Նահանգներին առաջարկել է ձեւավորել տեխնիկական
աշխատանքային խումբ, որպեսզի համոզվեն, որ Ս-400-ները վտանգ չեն
ներկայացնում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի համար։ Նա նաեւ հավելել էր, որ Ս-400
համակարգերի հետ կապված գործարքն արդեն կատարվել է, եւ Անկարան դրանից չի
հրաժարվի։ Չավուշօղկուի խոսքերով, Անկարան չպետք է ընտրություն կատարի
Ռուսաստանի եւ մյուս պետությունների միջեւ։ «Մենք մեր հարաբերությունները
Ռուսաստանի հետ չենք դիտարկում որպես այլ երկրների հետ հարաբերությունների
այլընտրանք։ Եւ ոչ ոք, ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը չպետք է եւ չեն
կարող խնդրել մեզ ընտրություն կատարել իրենց միջեւ»,- հավելել էր նա։