Վաշինգտոնը հայտարարում է Պեկինի հետ առևտրային բանակցություններում առաջընթացի մասին
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցություններն առաջընթաց են ապրում, եւ կողմերը հուսով են այս շաբաթ մոտենալ գործարքի կնքմանը՝ Վաշինգտոնում քննարկումների նոր փուլից առաջ ասել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն՝ հայտնում է Reuters-ը։
Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների բանակցություններն անցյալ
շաբաթ Պեկինում էականորեն առաջ են շարժվել՝ Christian Science Monitor
թերթի միջոցառմանը լրագրողներին ասել է Քուդլոուն։
Նրա խոսքերով, Չինաստանը անցյալ շաբաթվա բանակցություններում առաջին անգամ խոստովանել է մտավոր սեփականության գողության խնդիրները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի 250 մլն դոլարի տուրքեր էր
սահմանել չինական ներկրվող ապրանքների վրա, որպեսզի ստիպի Չինաստանին
փոփոխել իր մոտեցումը մնացած աշխարհի հետ բիզնեսի վարմանը եւ չինական
տնտեսությունն ավելի բաց դարձնել ամերիկյան ընկերությունների համար։
Պեկինին առաջադրված պահանջների թվում Թրամփը նշել էր ԱՄՆ մտավոր
սեփականության պարբերաբար գողության դադարեցումը եւ ամերիկյան
տեխնոլոգիաների հարկադիր փոխանցումը չինական ընկերություններին։
Թրամփը ասել էր, թե Վաշինգտոնը կարող է «զգալի ժամանակով» պահպանել
չինական ապրանքների վրա տուրքերը, որպեսզի երաշխավորվի Պեկինի կողմից
առեւտրային պոտենցիալ համաձայնագրի պահպանումը։