Շիրակի մարզի դատախազի դեմ քրեական գործ կհարուցվի
Operativ.am-ի խմբագրությունը հերթական նամակն է ստացել ընթերցողից: Ընթերցողի նամակում, մասնավորապես, ասված է.
«Մի քանի օր առաջ բավական դրամատիկ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի դատախազի աշխատասենյակում: Քաղաքացիներից մեկը, ով ցանկացել է հարց ճշտել դատախազի հետ գնացել է վերջինիս ընդունարան և բավական երկար սպասել այնտեղ, երբ դատախազի մոտ վերջացել է խորհրդակցությունը՝ ապա կինը մոտեցել և բացել է աշխատասենյաի դուռը և ներս մտնելու թույլտվություն խնդրել դատախազ Կարեն Շահբազյանից: Վերջինս նայել է կնոջ ուղղությամբ և ոչինչ չի ասել, ինչն էլ ընկալվել է որպես համաձայնության նշան վերջինիս կողմից: Երբ կինը մոտեցել է դատախազին և նստել սեղանին, ապա դատախազը մի անասելի գոռոց է արձակել և հարձակվել կնոջ վրա ու սկսել քաշքշելով դուրս բերել աշխատասենյակից, վրա են հասել դատախազության աշխատակիցները և կնոջը հասցնելով հարվածներ սկսել են դուրս բերել դատախազության շենքից: Կինը՝ Գոհար Հովհաննիսյանը, Գյումրու Նորավան թաղամասի բնակիչ է և երկրորդ կարգի հաշմանդամ: Արյունոտված կինը դեպքից հետո ուշագնաց է լինում դատախազության շենքի առաջ և ստիպված կանչում են շտապօգնության մեքենա: Ըստ նախնական տեղեկությունների` կնոջ առողջական վիճակը ծանր է, իսկ դատախազի պահվածքը հարուցել է գյումրեցիների դժգոհությունը և վերջիններս ահազանգել են հատուկ քննչական ծառայություն, ինչից հետո էլ հարուցվել է քրեական գործ: Ընդհանրապես Շիրակի մարզի դատախազն աչքի է ընկնում իր ոչ ադեկվատ պահվածքով, մասնավորապես նա հրահանգել է իր վարորդին, որպեսզի դատախազության դիմացից արագ ընթացող մեքենաների վարորդներին կանգնեցնի և զգուշացնի, որ կամաց երթևեկեն, այլապես «սաղին կտանեն ու կփակեն»: