Ամերիկյան սենատորները ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցների մասին օրենսդրական նախագիծ կներկայացնեն
ԱՄՆ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների սենատորները, սպառնալով բանկային, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներում խիստ պատժամիջոցներով, կներկայացնեն օրենսդրական նախագիծ, որի նպատակը ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջամտության խոչընդոտումն է՝ հայտնում է Reuters-ը։
Deter Act անունով հայտնի նախագիծը Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու ամերիկյան օրենսդիրների նոր փորձն է։
Փաստաթուղթը կներկայացնեն դեմոկրատ Քրիս Վան Հոլենը եւ հանրապետական
Մարկո Ռուբիոն։ Անցյալ տարի նրանք առաջարկել էին նմանատիպ միջոցառումներ,
որոնք հավանության էին արժանացել երկու կուսակցությունների կողմից։
Օրենսդրական նախագծի մանրամասներից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ ազգային
հետախուզության ղեկավարը պարտավոր է դաշնային ցանկացած ընտրություններից
հետո 30 օրվա ընթացքում պարզել, թե արդյոք Ռուսաստանը միջամտե՞լ է այդ
ընտրություններին, թե՞ ոչ։
Եթե պարզվի, որ միջամտել է, օրենքը պետք է նախատեսի 10-օրյա ժամկետում
ռուսական բանկերի եւ էներգաընկերությունների հանդեպ պատժամիջոցների
սահմանում։