57-Կարինա Վարդանովան Մոսկվայում սպանված է հայտնաբերվել. (տեսանյութ)
Երեկոյան Մոսկվայի Կուտուզովի փողոցի վրա անհայտ անձը հարձակվել է թոշակառու կնոջ վրա, մի քանի անգամ դանակահարել, ինչի հետևանքով կինը մահացել է:
«Ապրիլի 2-ի երեկոյան շենքերից մեկի շքամուտքի մոտ հայտնաբերել են 57-ամյա կնոջ մարմին` դանակի բազմաթիվ հարվածներով»,- տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեն:
Արդեն պարզել են կնոջ ինքնությունը. նա Մոսկվայի 57-ամյա բնակչուհի Կարինա Վարդանովան է:
Իրավապահ մարմինները քննություն են անցկացնում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: