Սիրիայում Հայաստանի առաքելության ղեկավարը փոխվել է
Հայաստանցի ականազերծողներից ու ռազմական բժիշկներից կազմված առաքելության ղեկավարը փոխվել է․ նախկին ղեկավարը վիրավորվել էր ականային պայթյունի ժամանակ։ Այս մասին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» խոսնակ Նազելի Էլբակյանը։
Այժմ առաքելությունը կղեկավարի ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը։
Նախորդ ղեկավարն այժմ բուժում է ստանում Ռուսաստանում, որտեղ նա տեղափոխվել է մարտի 8-ին տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ կորցրել է ոտնաթաթը։