Զելենսկու շտաբը պահանջներ է ներկայացրել Պորոշենկոյին
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին պահանջագիր է ներկայացրել: Նա պահանջում է, որպեսզի վերջինս չեղարկի ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու օրինագիծը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Զելենսկու շտաբը պնդում է նաև, որ Պորոշենկոն վերանայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության կազմը:
Հաջորդը՝ Զելենսկու շտաբը պահանջում է ընդունել օրենք, որը կենթադրի ներդնել խորհրդարանական ընտրություններում բաց ցուցակների ինստիտուտը: