Ղազախստանի նոր նախագահը ցանկանում է փոխել այբուբենը
Ղազախերենից լատինական գրաֆիկայի անցնելը կդառնա երկրի հոգևոր մոդեռնիզացիայի անկյունաքարային շրջափուլերից մեկը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է Sputnik Казахстан-ը:
«Այբուբենի ընտրությունը միայն գրավոր ձևի ընտրությունը չէ: Այսօր Ղազախստանը ժամանակի թելադրանքից հետ չի մնում, հարևան երկրները դա նույնպես ընտրել են որպես գրավոր ձև: Աշխարհում ինֆորմացիայի 90 տոկոսը հրապարակվում է լատինատառ: Ինչպես հայտնի է՝ ով տիրապետում է ինֆորմացիային, ապա նրա մոտ զարգանում են գիտությունն ու տեխնոլոգիաները»,- ասել է Տոկաևը:
Նա նաև հավելել է, որ շատ ընկերություններ և հասարակական կազմակերպություններ արդեն կիրառում են լատինական այբուբենը: Տոկաևը նաև նշել է, որ անցումը լատինական այբուբենին փուլային կլինի: