Հայաստանը և իր հպարտ ժողովուրդն իմ սրտում են. Վեժդի Ռաշիդով
Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը երկրի մշակույթի նախկին նախարար Վեժդի Ռաշիդովին հանձնել է հատուկ պատվոգիր Սպիտակի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության համար, գրում է Rusarminfo-ն:
30 տարի առաջ Ռաշիդովն ու իր ընկերը, իմանալով Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին, Հնդկաստանում և Փարիզում անցկացված ցուցահանդեսներից ստացված շահույթից 60 հազար դոլար նվիրաբերեցին երկրաշարժից տուժածներին:
«Սպիտակում տեղի ունեցած ողբերգությունից 30 տարի անց Հայաստանը և իր հպարտ ժողովուրդն իմ սրտում են, ես երջանիկ եմ, որ կարողացել եմ օգնել այդ երկրին»,- ասել է Ռաշիդովը:
Վեժդի Ռաշիդովը միակ բուլղարացին է, ով Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչում ունի, նա նաև արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: