ԿԲ մամուլի քարտուղարի անդրադարձը դրամի արժեզրկման մասին հրապարակումներին
Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյան-Բերբերյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակմանը, որի համաձայն՝ մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի սահմանը:
«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կարատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին:
Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհինավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից»,- գրել է նա: