Գողացել են Սեմենովիչի մեքենան
Վերջերս երգչուհի Աննա Սեմենովիչի հետ անախորժ դեպք էր պատահել: Նա նոր մեքենա էր գնել: Բայց շքեղ մերսեդեսը երգչուհուն շատ քիչ ժամանակ ուրախացրեց: Մեքենան գողացել են հենց երգչուհու տան բակից:
«Այդ առավոտ ես շատ կարևոր նկարահանման էի շտապում: Տեսնելով, որ մեքենան չկա ես միանգամից ոստիկանություն կանչեցի: Նկարահանման ես տաքսիով գնացի: Ես շատ տխրեցի, երբ տեսա, որ մեքենաս չկար: Ես այն մարդկանցից չեմ, որ իրեր կորցնելուց ողբերգություն են սարքում, նույնիսկ, եթե այդ իրերը շատ թանկարժեք են:Բայց ամեն դեպքում ես շատ վրդովվեցի այդ փաստից, հատկապես, որ այդ մեքենային ես կես տարի եմ սպասել, այն հատուկ պատվերով էր պատրաստվել:Բայց երբ ես տուն վերադարձա, զարմանքս մեծ էր՝ տեսնելով իմ մեքենան այն նույն տեղում, որտեղից որ գողացել էին: Մեքենայի վրա դրված էին ծաղիկներ և մի գրություն.«Աննա, կներե’ք, մենք չգիտեինք, որ դա ձեր մեքենան է, վերադարձնում ենք մեքենան այն վիճակում, որում գտնվում էր:Ներեցե’ք»»,-հայտնել է երգչուհին: