Թրամփը կրկին շփոթել է հոր ծննդավայրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվել է՝ հոր ծննդավայրի մասին խոսելիս։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հայրը՝ Ֆրեդ Թրամփը, ծնվել է Գերմանիայում։«Հայրս գերմանացի է։ Նա ծնվել է Գերմանիայում՝ մի հրաշալի վայրում, այդ իսկ պատճառով ես գեղեցիկ զգացմունքներ ունեմ Գերմանիայի հանդեպ»,-հայտարարել է
Թրամփը լրագրողների հետ շփման ժամանակ։
Պարբերականը նշում է, որ Թրամփի հայրը ծնվել է Նյու Յորք նահանգում՝Բրոնքսում, 1905
թվականին։ Իսկ Թրափի պապը՝ Ֆրիդրիխը, ծնվել է գերմանական Կալշտադտե
քաղաքում և ԱՄՆ գաղթել 1885 թվականն։ Վերադառնալու փորձի ժամանակ նրան
արտաքսել են երկրից անօրինական միգրացիայի համար։
Թրամփն առաջին անգամ չէ, որ շփոթում է հոր ծննդավայրը։ Անցած տարի նման մի քանի
դեպք է գրանցվել՝ ԱՄՆ-ի հետ եվրոպական երկրների հարաբերությունների
քննարկման ժամանակ։