Մերձմոսկվայում գողացված ցեղական շների միս են վաճառել
Մերձմոսկվայի Ստուպինոյում վերջերս հաճախակի էին ցեղական շներ կորչում: Տերերի բողոքները գնալով ավելանում էին, սակայն պատճառը մնում էր անհայտ: Ի վերջո, օգնության հասան փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկները: Պարզվեց, որ ցեղական շներին գողանում են:
Սեփական հետաքննությամբ սկսել է զբաղվել շան տերերից մեկը, ով ցանկացել է մնալ չբացահայտված: Մի շաբաթ հետևելուց հետո, հերթական որսի ժամանակ նա կարողացել է բռնել գողերին: Պարզվել է, որ մի ամբողջ ընտանիք էր զբաղվում այդ գործով: Նրանց մեքենայում հերթական զոհն է եղել և որսի գործիքներ: Պարզվել է նաև, որ այս յուրատեսակ բիզնեսով զբաղվող ընտանիքը Կորեայից է: Ավելի ուշ նրանք խոստովանել են, որ գողացված շներին մորթում էին, իսկ միսը հանձնում կորեական ռեստորաններին: