ՆԱՏՕ-ն կքննարկի Սև ծովում ռազմական ներկայության ուժեղացման համար միջոցառումները
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները այս շաբաթ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի կողմից սպառնալիքների բոլոր բաղադրիչները եւ կփորձեն համաձայնեցնել Սեւ ծովում դաշինքի ռազմական ներկայության ուժեղացման միջոցառումների փաթեթը՝ հայտնում է Reuters-ը։
Պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ, ասել է, թե ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարեւոր գործընկերը, սակայն ընդգծել է, որ մտահոգում է Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման ծրագիրը։ «Մեր հարաբերությունները չեն որոշվում միայն Ս-400-ների հարցով, սակայն Ս-400-ները ծայրահեղ խնդրահարույց հարց են ԱՄՆ-ի համար»,- հավելել է նա։