Թրամփի վարչակազմը ԱՄՆ հարավային սահմանը փակելու սպառնալիքներից հետո մեղմացնում է տոնը
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղմացնում է տոնը՝ ԱՄՆ հարավային սահմանը փակելու սպառնալիքներից հետո, երբ հայտարարել էր, որ Մեքսիկան էմիգրացիայի խնդրի լուծման մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, թե Թրամփի վարչակազմը տեսնում է, որ Մեքսիկան «աճեցնում եւ իր վրա է վերցնում» միգրացիոն հոսքի մեծ պատասխանատվությունը։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր փակել սահմանը այս շաբաթ, եթե Մեքսիկան քայլեր չձեռնարկի, որպեսզի խանգարի Միացյալ Նահանգներ փախստականների անօրինական ներթափանցմանը։
Սանդերսը նշել է, որ վարչակազմը, գնահատելով հետեւանքները, դիտարկում է բոլոր տարբերակները, երբ խոսքը մուտքի տարբեր կետերի փակման մասին է։ Նրա խոսքերով, ԱՄՆ վարչակազմը ուզում է, որպեսզի Մեքսիկան շարունակի աշխատել այդ խնդրի լուծման ուղղությամբ, եւ չստիպի իրենց «կտրուկ քայլեր ձեռնարկել»։