Ռուս սահմանապահները կասեցրել են թմրանյութերի մաքսանենգությունն Իրանից Հայաստան
Ռուս սահմանապահները ոստիկանության աշխատակիցների հետ միասին «Ագարակ» անցակետում կասեցրել են թմրանյութերի մաքսանենգության փորձն Իրանից Հայաստան։
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, մարտի 30-ին Իրանից մեր երկրի տարածք մտնող Հայաստանի քաղաքացու անձնական ստուգման ժամանակ հայտնաբերվել է 19 փաթեթ դեղորայք, որոնք պարունակում են ուժեղ ազդեցության թմրանյութեր։ Նշված անձը եւ հայտնաբերված նյութերը սահմանված կարգով հանձնվել են Հայաստանի իրավասու մարմիններին՝ փորձաքննության եւ բոլոր հանգամանքները պարզելու համար։ 2019 թվականի առաջին եռամսյակում հայ-իրանական պետական սահմանի այս անցակետում կասեցվել է թմրանյութերի եւ հոգեմետ միջոցների մաքսանենգության ավելի քան 10 դեպք, որոնց մեծամասնությունը կատարվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից։ 2019 թվականին, բացի բուսական ծագման թմրանյութերի ապօրինի ներկրման փորձերից, հաճախակի են դարձել նաեւ սինթետիկ թմրանյութերի, ինչպես նաեւ Հայաստան ներկրելու համար արգելված նյութեր պարունակող դեղերի մաքսանենգության դեպքերը։